Բանտում մահացել է փոստով պայթուցիկներ ուղարկած Թեդ Կաչինսկին (լուսանկար)
Մաթեմատիկոս Թեոդոր Կաչինսկուն, ով ստացել է «Ունաբոմբեր» մականունը՝ փոստով պայթուցիկներ ուղարկելու համար, մահացած են գտել իր բանտախցում՝ 81 տարեկան հասակում, Mediahub-ի փոխանցմամբ՝ հայտնում է ABC News-ը։
Ցմահ ազատազրկման դատապարտված Կաչինսկին հայտնաբերվել է իր խցում՝ անգիտակից վիճակում։ Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը: