Զելենսկու կինը կայցելի Իսրայել
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել։ Այս մասին գրում է The Times of Israel-ը։
Հրատարակության տվյալներով՝ Ուկրաինայի նախագահի կինը կհանդիպի Իսրայելի նախագահ Միխալ Հերցոգի կնոջ հետ։ Սակայն այս պահին Իսրայելում Ուկրաինայի դեսպանատունը չի հաստատել Զելենսկայայի երկիր այցի ստույգ ամսաթիվը։