Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժության ոսկե մեդալակիր
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարի օղակներ վարժությունում։
Եզրափակչում նա վաստակել է 14,666 միավոր։
Հիշեցնենք, որ այսօր World Challenge Cup մրցաշարի հենացատկ վարժությունում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Դավթյանը։