Նեյմարը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում
«Ալ-Հիլալը» ցանկանում է ձեռք բերել Նեյմարին:
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ներկայացուցիչները ժամանել են Փարիզ՝ բանակցություններ վարելու տրանսֆերի շուրջ, հայտնում է CBC Sports-ը։
«Ալ-Հիլալը» պատրաստ է ՊՍԺ-ին առաջարկել տարեկան 45 մլն եվրո, իսկ Նեյմարին` 200 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Պայմանները համեմատելի են այն պայմանների հետ, որոնք Կրիշտիանու Ռոնալդուն ունի «Ալ-Նասրի» հետ պայմանագրով։
31-ամյա բրազիլացին Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանի 20 խաղում դարձել է 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։