Պուգաչովայի ու Գալկինի ամրոցը կալանքի տակ է հայտնվել
Մերձմոսկովյան Գրյազ գյուղում կալանքի տակ է դրվել երգչուհի Ալլա Պուգաչովայի և հումորիստ Մաքսիմ Գալկինի առանձնատունը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ նման մանրամասներ հայտնի են դարձել Mash Telegram ալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 2018 թվականին Գալկինը բազմիցս հայտնվել է դատարանում՝ չվճարված հարկերի պատճառով, ինչի արդյունքում գույքը հայտնվել է կալանքի տակ, ինչը ենթադրում է օբյեկտը տնօրինելու ցանկացած գործողություն կատարելու արգելք։ Այսպիսով, տունը չի կարող վաճառվել կամ վերագրվել որևէ մեկին։
Հայտնի է, որ ըստ փաստաթղթերի՝ գրեթե երեք հազար քառակուսի մետրանոց ամրոցի սեփականատերը Գալկինն է։ Նշվում է, որ կատակերգուն առանձնատան համար ակնկալում է ստանալ միլիարդ ռուբլի։ Ռիելթորներն իրենց հերթին գույքը գնահատել են 500 մլն ռուբլի։
Ավելի վաղ MK-ի աղբյուրը հայտնել էր, որ Պուգաչովան հրաժարվել է վաճառել Գրյազ գյուղի ընտանեկան առանձնատունը այն պատճառով, որ դատարանը որոշել է մերժել ամուսնու օտարերկրյա գործակալի կարգավիճակից զրկելը։ Երգչուհու և կատակերգուի հարևանները պատմել են, որ նրանց ամրոցի տեղում, նթադրաբար, վերանորոգման աշխատանքներ են ընթանում: