Ռուսաստանը Կիևի հետ երկխոսության հիմք չի տեսնում․ Պեսկով
Ռուսաստանի և Կիևի միջև բանակցությունների համար որևէ պայմանավորվածություն և նախադրյալ այժմ փաստացի չկա, հայտարարել Է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեսանյութը հրապարակվել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման լրագրող Պավել Զարուբինը Telegram-ի իր էջում։
«Ավելին, հիմա չկա ինչ-որ հիմք, թեկուզ չնչին, գոնե ինչ -որ երկխոսություն կառուցելու համար», - հավելեց նա:
Պեսկովը թվարկել է միանգամից մի քանի գործոններ, որոնց պատճառով Ուկրաինան հրաժարվում է իրավիճակի խաղաղ կարգավորումից։