Մեր կառույցները, անցնելով ինքնաքննությամբ, պետք է իրականությանը համապատասխան փոփոխություններ կատարեն․ Արամ Ա
Քեմբրիջի Հայ կենտրոնի սրայում պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպվել ի պատիվ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
«Ճաշկերոյթին ներկայ էին, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տոնոյեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի Համա-ատենապետ՝ Գրիգոր Մահսէրէճեան, Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Մհեր Գարագաշեան, Գանատայի Հայոց Թեմի Ազգային Վարչութեան Ատենապետ՝ Տիկին Ծովիկ Թերզեան, Կրօնական Ժողովի եւ Ազգային Վարչութեան անդամներ, Միաբան Հայրեր, Ս. Նշան Եկեղեցւոյ Հոգաբարձութեան անդամներ, Գործակից Միութիւններու ներկայացուցիչները եւ հարաւային Օնթարիոյէն ժամանած հայորդիներ։