Քերոբյանը և Արսենյանը Ջերմուկում հանդիպել են Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Ջերմուկում է եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջերմուկի ղեկավար Վահագն Արսենյանը։
«Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են (սեպտեմբերյան ագրեսիայից հետո) ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը` ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը, նաև առաջիկայում նախատեսվող հանդիպումների, փառատոնների, միջոցառումների և տեղեկատվական արշավների կազմակերպումը»,- գրել է նա։