Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Իրանի հետ երաշխիքային համաձայնագրի վերաբերյալ ԱԷՄԳ գլխավոր զեկույցին: Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ, և գործակալության պնդումը հիմնված է բացառապես կեղծ և անհիմն տեղեկատվության վրա, որը տրամադրել է իսրայելական անօրինական ռեժիմը՝ ասվում է հայտարարությունում:
«Չնայած գործակալության պնդումների համար հիմնավոր և վստահելի փաստաթղթերի բացակայությանը, Իրանը կամավոր լրացուցիչ ստուգումների հնարավորություն է տվել գործակալությանը, ինչը վկայում է, որ Թեհրանը պատրաստ է թափանցիկորեն աշխատել գործակալության հետ»,- նշել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից: