Բորիս Ջոնսոնը վայր է դրել պատգամավորական մանդատը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը վայր է դրել պատգամավորական մանդատը՝ COVID-19 համավարակի ժամանակ երեկույթներին իր մասնակցության վերաբերյալ հետաքննության ֆոնին:
Հետաքննության շրջանակում ուսումնասիրվել են համավարակի տարբեր փուլերում կառավարության գործողությունները, ինչպես նաև այն հարցը, թե ինչ սխալներ կարելի էր կանխել:
Մանդատը վայր դնելով՝ Ջոնսոնը այլևս չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի բոլոր անդամները պետք է պատգամավոր լինեն:
BBC-ի տվյալով՝ անկախ հետաքննության արդյունքները ստանալուց հետո Ջոնսոնը կհայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին: