Հրապարակվել է Հուրգադայի հյուրանոցների ցանկը, որոնք ունեն շնաձկներից պաշտպանող ցանցեր
Եգիպտական Հուրգադայում նշվել են հյուրանոցների անվանումներ, որոնցում շնաձկների ցանցեր են տեղադրված ջրում։ Tez Tour տուրօպերատորի կողմից կազմված ցանկը հրապարակված է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) կայքում։
Ցանկում ներառված են Albatros, Alf Leila wa Leila by Neverland, Water Valley by Neverland, Dana Beach Resort, Desert Rose Resort Hurghada, Grand Seas by Sunrise, Mirage Resort & Aquapark, Mercure Hurghada, Rixos Premium Magawish և այլ հյուրանոցները։ ATOR կայքի հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այժմ զբոսաշրջության ոլորտի մասնագետները զբոսաշրջիկների կողմից այս օբյեկտների նկատմամբ հետաքրքրության աճ չեն տեսնում։
«Մենք կարծում ենք, որ դեռ մի քիչ ժամանակ պետք է անցնի, հիմա մարդիկ դեռ մի փոքր վախենում են կատարվածից»,-ասել է Tez Tour-ը։
Ընկերության ներկայացուցիչները RIA Novosti-ին հայտնել են, որ ցանկության դեպքում զբոսաշրջիկները, որոնք այժմ հանգստանում են Հուրգադայում, կարող են փոխել հյուրանոցը։ Դա անելու համար նրանք պետք է կապ հաստատեն իրենց բնակության վայրի գիդի հետ:
«Յուրաքանչյուր հայտ կդիտարկվի առանձին։ Սակայն պետք է հասկանալ, որ բոլոր լողափերն ու ափերը, ինչպես նաև դեպի ծով ելքերը նույնական են, ուստի հյուրանոցի փոփոխությունը զբոսաշրջիկին որակապես նոր պայմաններ չի ապահովի»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հավելել են փորձագետները։