Պաշտոնական․ Տիլեմանսը նոր ակումբ ունի
«Ասթոն Վիլան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ պայմանագիր է կնքել Յուրի Տիլեմանսի հետ։ Բելգիացի կիսապաշտպանը բիրմինգհեմյան ակումբին կմիանա հուլիսի 1-ին:
Տիլմենսը «Աստոն Վիլա» կտեղափոխվի անվճար։ Հունիսի վերջին լրանում է բելգիացու պայմանագիրը «Լեսթերի» հետ։
«Աստոն Վիլան» մամուլի հաղորդագրության մեջ չի նշում, թե ինչ ժամկետով է նախատեսված լինելու Տիլեմանսի պայմանագիրն ակումբի հետ։
2022/2023 մրցաշրջանում բելգիացին «Լեսթերի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել է չորս գոլ և երկու գոլային փոխանցում կատարել, փոխանցում է ArmSport.am-ը։