Եվրատեսիլի հետ կապված Հանրայինը միտքը փոխեց
Սույն թվականի Մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթը:
Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին: Սակայն, հաշվի առնելով, մրցույթին մասնակցել ցանկացողների զգալի թիվն ինչպես ՀՀ-ից , այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում.
Հնարավորություն ընձեռել բազմաթիվ կատարողներին, հեղինակներին ներկայանալու հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ապահովելով առողջ մրցակցություն:
Ս.թ. մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի Հայաստանյան ազգային ընտրությունը, որին կարող են մասնակցել հետևյալ կանոններին համաձայն:
• Կատարող(ներ)ի տարիքը պետք է լինի ոչ պակաս քան 16 տարեկան:
• Բեմում կարող են լինել ոչ ավել քան 6 հոգի:
• Հիմնական կատարող(ներ)ը և բեք-վոկալ կատարող(ներ)ը պետք է երգեն կենդանի ձայնով: Երգում ձայնագրված այլ ձայներն անընդունելի են:
• Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչև 01.10.2012թ-ը:
• Մասնակցող երգի տևողությունը պետք է չգերազանցի 3 րոպեն:
• Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով:
• Քաղաքական, գովազդային, վիրավորական և նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են:
• Բեմում կենդանիներն արգելվում են:
Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են ս.թ.-ի հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը ստորև նշված հասցեով:
• Անձնագրի պատճեն
• Երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթ
• Մասնագիտական լուսանկարներ
• Երգի ձայնագրությունը CD կրիչով
• Կոնտակտային տվյալներ
Այս մասին գրում է Հանրային հեռուստաընկերության կայքը: