Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Ադրբեջանի զինվորական դատախազությունը հաստատել է տեղեկությունը, որ պետական սահմանային ծառայության զինծառայող Ռահիլ Ահմեդովն ինքնասպան է եղել՝ հրազենից ինքն իր վրա կրակելով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկացնելով զինծառայողի մահվան մասին, որպես պատճառ էին նշում զենքի հետ անզգույշ վարվելը, սակայն տելեգրամյան ալիքներում շրջանառվում էր տեղեկություն, որ զինծառայողն ինքնասպան է եղել: