Ինքնաթիռում հարբած կինը կծել է ոստիկանի ոտքը (տեսանյութ)
Իրավապահները ինքնաթիռից դուրս են բերել մի կնոջ, որը կծել է ոստիկաններից մեկին․ Mediahub-ի փոխանցմամբ՝ հայտնում է UNILAD-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 29-ին Southwest Airlines ավիաընկերության չվերթում, որը պետք է ուղևորվեր Նոր Օռլեանի Լուի Արմսթրոնգի միջազգային օդանավակայանից:
25-ամյա ուղևորուհին հարբած վիճակում ագրեսիվ վարք է դրսևորել, ինչի պատճառով անվտանգության աշխատակիցները խնդրել են ինքնակամ դուրս գալ ինքնաթիռից, սակայն կինը հրաժարվել է։
Ոստիկանները պատմել են, որ փորձելով հեռացնել նրան՝ նա ոտքով հրել է և կծել նրանցից մեկի ոտքը։ Ինքնաթիռից դուրս գալուց հետո Գիբսոնին նստեցրել են հաշմանդամի սայլակին։
Ավելի ուշ նրան տեղափոխել են Ջեֆերսոնի ուղղիչ կենտրոն, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել անդորրը խախտելու, հանցավոր չարագործության, սպային ուժի կամ բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու և ոստիկանության աշխատակցին ծեծի ենթարկելու երկու հոդվածներով:
Ինքնաթիռում գտնվող ականատեսները ասել են, որ կինը «հարբած» է եղել։
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում: