5 մարդ Է զոհվել Անկարայի գործարանում պայթյունի հետևանքով
Անկարայում հրթիռների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին թուրքական լրատվամիջոցներին տեղեկացրել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։
«Անկարայի Էլմադաղ թաղամասում գտնվող MKE հրթիռների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են մեր հինգ աշխատակիցներ։ Սկսվել է դատական և վարչական հետաքննություն», - հայտնել են նախարարությունից։
Անկարայի հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում պայթյունը տեղի է ունեցել հունիս 10-ի առավոտյան։