Հետախուզվողը հայտնաբերվեց Իջևան-Սևան-Երևան ճանապարհին
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հունիսի 9-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 116-րդ կմ-ից հայտնաբերել և բաժին են տեղափոխել 19-ամյա Գոռ Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: