Վարորդները փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացրել
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի ՊԾ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հունիսի 9-ին Ագարակ համայնքի խաչմերուկում ծառայություն կատարելիս ստուգման են ենթարկել փայտով բեռնված «Ֆորդ» մակնիշի երկու մեքենա: Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ վարորդները փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել:
Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են: