Խոշոր հրդեհ՝ Փարիզի արվարձաններից մեկում
Հունիսի 10-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի արվարձաններից մեկում գտնվող պահեստում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 200 հրշեջ և 55 միավոր հատուկ տեխնիկա։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է 20 minutes-ը։
Հրդեհը գրանցվել է երկրի հյուսիսում գտնվող Բոբինի կոմունայում։ Սեն-Դենի պրեֆեկտուրայում քաղաքացիներին կոչ են արել չբացել պատուհանները։ Ականատեսների վկայությամբ՝ բուն Փարիզում տեսանելի է եղել սև թանձր ծխի սյունը։
Հրդեհը հնարավոր է եղել տեղայնացնել միայն հունիսի 10-ի առավոտյան՝ հրդեհի սկսվելուց մի քանի ժամ անց։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջները։