Իշխանություններում չեն կողմնորոշվում. ուզում են, որ քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ ամենայնի, կնշանակվեն սեպտեմբերի 17-ին՝ բացատրելով․
«Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում, եւ այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է ընկնում կիրակի», սակայն իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ որոշումը դեռ վերջնական չէ, քննարկում են նաեւ սեպտեմբերի 10-ը, որպեսզի քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի։ Հույս ունեն, որ ՔՊ-ի մրցակիցները չեն կարողանա ակտիվ քարոզարշավ անել, երեւանցիներն էլ չեն մասնակցի հավաքներին։
Սեպտեմբերի 17-ին ընտրություններ անցկացնելու դեպքում քարոզարշավը կսկսվի օգոստոսի վերջին, քանի որ Երեւանի քաղաքապետի թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրություններից ոչ շուտ, քան 35, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ։ Իսկ թեկնածուների գրանցումից հետո՝ վերջին օրվան հաջորդող 5-րդ օրը սկսվելու է թեկնածուների քարոզարշավը։
Այսինքն՝ օգոստոսի 23-ից կսկսվի քարոզարշավը, մինչդեռ սեպտեմբերի 10-ին ընտրություն անելու դեպքում կսկսվի օգոստոսի 13-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: