Պուտինն առաջարկել է զարգացնել «Արտադրված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը
«Արտադրված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը պետք է ավելի ինտենսիվ զարգանա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Անհրաժեշտ է ավելի եռանդով ավելացնել արդյունաբերական կոոպերացիան, ստեղծել նոր համատեղ արտադրություններ, այդ թվում ՝ «Արտադրված է ԵԱՏՄ-ում» ընդհանուր ապրանքային նշանի ներքո, բայց ոչ ոք դեմ չի լինի, եթե դա լինի «Արտադրված է ԱՊՀ-ում» ընդհանուր ապրանքային նշանի ներքո», - ընդգծել Է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով ՝ կարևոր չէ, թե ինչպես կկոչվի ապրանքանիշը, կարևորն այն է, որ ԱՊՀ բոլոր երկրներում արդյունավետ փոխգործակցությունը զարգանա:
«Կարևոր է, որ նման ապրանքանիշը կամ նման ապրանքանիշերը դառնան ճանաչելի, սիրված մեր բոլոր երկրների սպառողների շրջանում», — ընդգծել Է ՌԴ նախագահը:
Նա նշել է, որ խոսքը առևտրային կապերի հետագա ընդլայնման և ռուսական արտադրական և տրանսպորտային-լոգիստիկ շղթաներում ԱՊՀ տնտեսվարող սուբյեկտների ներգրավվածության բարձրացման և համապատասխան ներդրումային և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մասին է: