Եվս մեկ գրանդ ակումբ հետաքրքրված է Ամրաբատի ծառայություններով
«Ֆիորենտինայի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է միանալ Մյունխենի «Բավարիային», ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է լրագրող Ֆիլիպ Կեսլերը:
Նշվում է, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը կփորձի ձեռք բերել մարոկկացի ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե հնարավոր չլինի համաձայնության գալ «Վեսթ Հեմից» Դեկլան Ռայսի հետ։
Ամրաբատի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Լիվերպուլը»:
Ինքը՝ ֆուտբոլիստը, ըստ ԶԼՄ-ների, ավելի վաղ ցանկանում էր կարիերան շարունակել կատալոնական ակումբում։