Սա հիանալի նորություն է. Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Ալեքսիս ՄակԱլիստերի տեղափոխությունը «Բրայթոնից»:
«Մեր ակումբ է գալիս շատ տաղանդավոր, տեխնիկապես շնորհալի և շատ խելացի երիտասարդ: Սա հիանալի նորություն է:
Նա կարող է մի քանի դիրք զբաղեցնել խաղադաշտի կենտրոնում։ Ես դիտում էի նրա ելույթները, երբ նա դեռ շատ երիտասարդ էր։ Այժմ նա տղամարդ է դարձել և օգնել է իր հավաքականին հաղթել Աշխարհի առաջնությունում:
Շատ ուրախ եմ, որ Ալեքսիսը ֆուտբոլային իր հաջորդ քայլերը կանի մեր թիմում։ Նա հիմա լավն է, բայց կարող է էլ ավելի մեծ առաջընթաց գրանցել»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Կլոպի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։