France Football-ը հոկտեմբերի 30-ին կորոշի 2023թ. Ոսկե գնդակի հաղթողին
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 30-ին Փարիզում։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France Football-ը, որը հանդիսանում է մրցանակաբաշխության կազմակերպիչը:
Սեպտեմբերի 6-ին հայտնի կդառնան տղամարդկանց պայքարում եզրափակիչ դուրս եկած 30 , և կանանց 20 մասնակիցները: Հատուկ մրցանակ է տրվում նաև մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողին, Լև Յաշինի մրցանակը նախատեսված է լավագույն դարպասապահին, իսկ Սոկրատեսի մրցանակը՝ սոցիալական լավագույն նախագծերին։
Հիշեցնենք, որ այժմ «Ոսկե գնդակը» շնորհելիս հաշվի են առնվում եվրոպական մրցաշրջանի արդյունքները՝ տարվա երկրորդ կեսից մինչև հաջորդ տարվա առաջին կեսը։ Այս փոփոխությունը գործում է անցյալ տարվա մարտից։ Մրցանակը հաշվարկվում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 100 լավագույն երկրների լրագրողների քվեարկության հիման վրա։
«Ոսկե գնդակի» վերջին դափնեկիրը ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման էր, ով վերջերս հեռացավ Մադրիդի «Ռեալից» և տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադ»: