Վաշինգտոնում բռնել են ճանապարհորդ արջին
ԱՄՆ մայրաքաղաքում շրջող արջի պատմությունն ավարտվել է առանց միջադեպերի, կենդանուն քնեցրել են, անասնաբույժը վերահսկում է նրա վիճակը, քաղաքի ոստիկանությունից հայտնում են, որ գիշատչի թաթերից ոչ ոք չի տուժել։
Ուրբաթ առավոտյան Վաշինգտոնի իրավապահները Twitter-ում հրապարակել են ծառի մեջ թաքնված արջի լուսանկար։ Դատելով դեպքի հասցեից՝ կենդանուն գտել են քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում՝ Սպիտակ տնից 5,5 կիլոմետր հեռավորության վրա։ Շուտով հայտնի դարձավ, որ արջն իջել է ծառից և շրջում է մոտակա տների բակերով։ Ոստիկանությունը տարածքի բնակիչներին խորհուրդ է տվել փողոց դուրս չգալ։
«Արջը էֆթանազիայի է ենթարկվել, նա քնում է տան բակում…Կենդանու հետ տեղում է մայրաքաղաքի կենդանաբանական այգու անասնաբույժը, կան նաև Մերիլենդի բնական ռեսուրսների դեպարտամենտի մասնագետներ»,- հայտնել են ոստիկանությունից Twitter-ի իրենց միկրոբլոգում։
Սոցցանցերի օգտատերերը ուրախացել են, որ միջադեպը բարեհաջող ավարտ է ունեցել՝ խնդրելով իշխանություններին ամեն ինչ անել, որպեսզի կենդանին վերադառնա իր բնակավայր, նաև անուններ են հորինել բրդոտ զբոսաշրջիկի համար։
ԱՄՆ մետրոպոլիայի բնակելի թաղամասերում արջերի հայտնվելը վերջին տարիներին շատացել է։ Բակերում սև արջերի մասին հաղորդումները պարբերաբար հրապարակվում են Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Մերիլենդի շրջանների բնակիչների կողմից, նմանատիպ դեպքեր գրանցվել են նաև հարևան Վիրջինիայում, փոխանցում է Shantnews.am-ը։