Երևան, 23.Նոյեմբեր.2024, 00:00 |
Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես...

Արցախում երեխաների՝ նյարդաբաններին ու հոգեբաններին դիմելիության ցուցանիշը 47 տոկոսով աճել է շրջափակման պայմաններում. Գեղամ Ստեփանյան

Շրջափակված Արցախում առողջապահական խնդիրները շարունակում են օրակարգային մնալ։ Պլանային վիրահատությունները շուրջ վեց ամիս դադարեցված են, մոտ 1 300 մարդ, որոնք պետք է վիրահատվեին, զրկված են այդ հնարավորությունից։ Միայն ծայրահեղ դեպքերում է, որ մարդիկ «Կարմիր Խաչի» ուղեկցությամբ և միջնորդությամբ տեղափոխվում են Հայաստանի բուժհաստատություններ։ Բազմաթիվ են դեպքերը, երբ պլանային վիրահատությունը ժամանակին չիրականացնելու պատճառով անձի առողջական վիճակը խիստ վատացել է,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանում է՝ պլանային վիրահատություններ իրականացնելու համար որոշակի ծավալի դեղորայք է պետք․ չլինի հանկարծ, թե վիրահատությունից հետո համապատասխան դեղորայքային բուժումն անհնար դառնա ապահովել։

Գեղամ Ստեփանյանի տվյալներով՝ Արցախում երեխաների՝ նյարդաբաններին ու հոգեբաններին դիմելիության ցուցանիշը շուրջ 47 տոկոսով աճել է շրջափակման պայմաններում, ուսուցիչներն էլ ահազանգում են՝ երեխաների ընկալունակությունը, կենտրոնացումը վատթարացել են։

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ Արցախում պարենային անվտանգությունը նույնպես հրատապ հարց է․ «Եթե մինչև շրջափակումը Արցախ ներկրվում էր օրական 400 տոննա կենսական նշանակության ապրանք, ապա հիմա դրա միայն չնչին մասն է ներկրվում՝ խաղաղապահների միջնորդությամբ։ Ստեփանակերտում քայլելիս խանութների մոտ մարդկանց հերթեր կնկատեք։ Լինում է, որ մարդիկ հերթ են կանգնում, բայց այդպես էլ չի հաջողվում անհրաժեշտ ապրանք գնել։ Բուսայուղ, բրինձ, շաքար, հնդակաձավար, արագ սպառվող այս և այլ սննդամթերքների վաճառքը շարունակվում է իրականացվել կտրոնային համակարգով։ Տնտեսությանը հասցված վնասը մեծ է․ շուրջ 1 000 տնտեսվարող օբյեկտներ փակվել են, 11 000 մարդ դարձել է գործազուրկ»։

Արցախի ՄԻՊ-ն ասում է՝ օրվա ընթացքում բազմաթիվ ահազանգեր են ստանում՝ ուսանողները, որոնք պետք է քննություններ հանձնեն Հայաստանում, արտերկրում, զրկված են կրթության իրացման իրավունքից։ Օրակարգային է նաև Հայաստանում կրթություն ստացող արցախցի երիտասարդների տուն վերադառնալու հարցը՝ ուսումնական տարվա ավարտին։  

Գեղամ Ստեփանյանն անթույլատրելի է համարում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում խիստ սահմանափակ թվով մարդկանց կողմից Ադրբեջանի տեղադրած անցակետով անցնելը որպես «ինտեգրման գործընթաց» ներկայացնելն ու մեկնաբանելը։

«Ադրբեջանցիները անցակետում հատուկ տեսանկարահանում են մարդկանց, հասկանալի է՝ քարոզչական նպատակներով, ցույց տալու՝ իբրև թե շրջափակում չկա, անցակետն անխոչընդոտ աշխատում է։ Ինձ հաճախ օտարազգի պաշտոնյաներ ուղարկում են այդ տեսանյութերն ու մեկնաբանություն խնդրում։ Մեր կողմից հիմնական շեշտադրումն այն է, որ մարդիկ հումանիտար հրատապ կարիքի դեպքում երրորդ կողմի ուղեկցությամբ են տեղաշարժվում, այնպես որ դա ներկայացնել «անխոչընդոտ երթևեկություն», «տեղաշարժ», տեղին չէ։ Բացի այդ՝ մարդկանց նկարահանում են առանց նրանց թույլտվությունը հարցնելու, ինչը նույնպես կոպտագույն խախտում է»,- ասում է Արցախի ՄԻՊ-ը։

 Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝ կարծես թե դիտավորյալ են նկարում, որ այդ մարդիկ թիրախավորվեն նաև հայկական տիրույթում․

«Երկընտրանքի առջև ենք՝ մի կողմից մարդկանց հրատապ կարիքներն են, մյուս կողմից՝ հավաքական պայքարը շարունակելու և այդ պայքարի գիծն անխափան պահելու առաջնահերթությունը։ Օրինակ՝ Գորիսում վեց ամիս շարունակ հյուրանոցում ապրող տարեց կնոջն ինչպե՞ս ասել, որ չի կարող տուն վերադառնալ։

Վստահ եմ՝ մարդիկ ստիպված են անցնում անցակետով, ճարահատյալ քայլ է։ Եթե մարդիկ անցնում են ադրբեջանական անցակետով «Կարմիր խաչի» ուղեկցությամբ կամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, դա ցուցիչն է այն բանի, որ նրանք ունեն հոգեբանական և ֆիզիկական սպառնալիքների լուրջ մտահոգություն, և այդ պայմաններում խոսել ինտեգրացիայի կամ ազատ տեղաշարժի մասին, անթույլատրելի է։ Պետք է ամեն կերպ հակազդել ադրբեջանական քարոզչությանը»։

Գեղամ Ստեփանյանը վստահեցնում է՝ Արցախում նշաձող իջեցնելու մասին խոսք չկա. անորոշության, հոգեբանական ահաբեկչության, ֆիզիկական սպառնալիքների, միջազգային անտեսվածության պայմաններում էլ ինքնորոշման իրավունքի, անկախության, ազատության համար պայքարը շարունակվում է։

«Ստեղծված պայմաններում արցախցիներիս ձեռքում խաղաքարտ է Արցախում ապրելու մեր վճռականությունը։ Հանրության ստվար զանգվածը գիտակցում է՝ այստեղ մեր ներկայությամբ մենք շատ հարցերի պատասխաններ ենք տալիս։ Մեր ներկայությունը որոշիչ պետք է լինի, պետք է դիմակայել՝ Արցախը հայկական պահելու համար»։

Այս թեմայով

Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan