49-ամյա արբաթցին տնամերձ հողամասում կանեփ էր աճեցրել
Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Արբաթ գյուղի բնակիչը տան հողամասում թմրանյութ է աճեցնում:
Զննության արդյունքում իրավապահները 49-ամյա քաղաքացու տնամերձ հողամասի տեսանելի վայրում հայտնաբերեցին կանեփի 12 թուփ:
Ըստ տանտիրոջ՝ բույսերը մշակել և թմրամիջոց էր պատրաստել անձնական օգտագործման համար: Հանգամանքները պարզվում են: