Գայանե Մարտիրոսյանն ընդունել է մեղքը` արժանանալով Աշոտիկի ներմանը. նոր մանրամասներ
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի նոր փաստաբաններն այսօր հայտարարել են, որ դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը:
Ինչ է տեղի ունեցել, «Իրավունք»-ին հաջողվել է մանրամասներ պարզել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` երեկ Գայանե Հակոբյանը փաստաբաններին հայտնել է, որ դռնփակ դատական նիստ է ցանկանում լինի, որի ժամանակ պատրաստվում է ընդունել մեղքը: Արդյունքում` այսօր` Ժորա Մարտիրոսյանի ծննդյան նախորեին, նիստը տեղի է ունեցել եւ ընդունելով մեղքը` տիկին Գայանեն արժանացել է Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտի ներմանը:
Հիշեցնենք, որ դեռեւս օրեր առաջ մեզ հետ զրույցում քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանն անդրադառնալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանն առ այն, որ Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը կրկին փոխեց 1 ամիս 15 օր ժամկետով կալանքով` նշել էր. «Աննա Հակոբյանը չի հանգստանա՝ մինչեւ հրապարակավ չստիպի զոհվածի մորը ներողություն խնդրել իր թյուրիմացություն որդուց»: