Եգիպտոսում շնաձկան հարձակման հետևանքով զոհված ռուսաստանցու հայրը մանրամասներ է պատմել
«Իզվեստիա»-ի լրագրողներին հայտնի են դարձել Եգիպտոսի լողափերից մեկում ռուսաստանցու մահվան մանրամասները։ Ինչպես հունիսի 8-ին ասել է մահացածի հայրը, ողբերգությունը տեղի է ունեցել բառացիորեն 30 վայրկյանում անհեթեթ զուգադիպության պատճառով։
«Մենք ուղղակի գնացինք հանգստանալու, այսօր գնացինք ծովափ, դեպք եղավ՝ շնաձկան հարձակում։ Բառացիորեն 30 վայրկյան, և վերջ », – ասել է նա:
Տղամարդը նշել է, որ նախկինում այս լողափում գիշատիչներ չեն հայտնվել։
«Սա անհեթեթ պատահար է, բացարձակապես անվտանգ լողափ քաղաքի ներսում: Շուրջը բավականին մեծ թվով նավեր և զբոսանավեր կան, որոնք վախեցնում են շնաձկերին»,- հավելել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հուրգադայի ափերի մոտ շնաձկան հարձակման հետևանքով ռուս է զոհվել։ Լողափը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գտնվում է Dream Beach հյուրանոցի հարևանությամբ։
Ավելի ուշ RIA Novosti-ն՝ վկայակոչելով նահանգային վարչակազմի աղբյուրը, հայտնել է, որ Եգիպտոսի Կարմիր ծովի նահանգի իշխանությունները հրամայել են փակել Հուրգադայի բոլոր լողափերը՝ շնաձկան հարձակման հետևանքով մարդու մահից հետո։
Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Վիկտոր Վորոպաևը հայտնել է, որ մահացածի ինքնությունը հաստատել են Եգիպտոսի իրավասու մարմինները։ Շնաձուկը հարձակվել է 1999 թվականին ծնված Վլադիմիր Պ.-ի վրա, փոխանցում է Shantnews.am-ը։