«Կներեք, որ «չադրայով» չեմ, բայց ամեն դեպքում ջրով ծածկվել եմ». Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհանիսյանն ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Եգիպտոսում անցկացրած հանգստից և կից գրառում կատարել:
Հաղորդավարուհին հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Կներեք, որ «չադրայով» չեմ, բայց ամեն դեպքում ջրով ծածկվել եմ, մարդ ես էլի, չշեղվեն որոշները: Ի՞նչ եք կարդում հիմա: Հիմա էլ հաստատ կգտնվեն մարդիկ, որ կասեն «այդ ջրի մեջ ուրիշ անելիք չկա՞ր իբր»,« ֆու», «էլի իրան է ցույց տալիս», «իբր ինչ», շարունակեք ինքներդ....: Ես էլ չենք նյարդայնանում դեմքով կասեմ՝ չէ ջրի մեջ նորմալ մարդիկ կարդում են: Իսկ ընդհանրապես մի հատ գժական ֆոտո ունեմ կարդալիս, բացոտ, լավ էլ սիրուն էի նստած, մի օր 60- ում կդնեմ, որ ասեմ 41- ս լրանալու ժամանակ այ այսիպիսնն էի: Կարդում եմ պատմական, փաստագրական հետաքրքիր մի դետեկտիվ՝ Ստոկհոլմում 1973 - ին տեղի ունեցածի մասին: Նիկլաս Նատտ-Օ-Դագ - ի ՝ «Մի սպանության պատմություն». դաժան բարքերի ու դաժան ընթացքների մասին՝ հիանալի, բարկացնող, ժանրի կանոններին վառ տիրապետող գրողի շատ բնորոշ գրիչով: Ընթացքում մի պահ կայքերում մի քանի սպանության լուր տեսա մեզ մոտ, հասկացա, որ ավելի լավ է շարունակեմ պատմական գիրքս կարդալ՝ ջրում: Никласа Натт-о-Дага «1793. История одного убийства»»,– գրել է Հովհանիսյանը: