Համացանցում հայտնվել են ռուսաստանցու վրա հարձակված շնաձկանը բռնելու կադրերը
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ բռնում են շնաձկանը, որը հունիսի 8-ին եգիպտական Հուրգադայի լողափում հարձակվել է ռուսի վրա:
Կադրերում երևում է, թե ինչպես է մի քանի տասնյակ մարդ բռնում գիշատչին։ Շնաձկանը փաթաթել են ցանցերի մեջ և քաշել նավակներից մեկի մեջ։
Հուրգադայի ափերի մոտ շնաձկան հարձակման հետևանքով 23-ամյա ռուսաստանցու մահվան մասին հայտնի է դարձել ավելի վաղ։ Լողափը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գտնվում է Dream Beach հյուրանոցի հարեւանությամբ, փոխանցում է Shantnews.am-ը։