Արարատի պաշտպանը վերադարձել է թիմ
Երևանի «Արարատ» է վերադարձել 22-ամյա պաշտպան Վոլոդյա Սամսոնյանը:
Վոլոդյա Սամսոնյանն «Արարատի» համակարգում է հայտնվել դեռևս 15 տարեկանում` հանդես գալով ակումբի պատանեկան թիմերում և «Արարատ-2»-ում:
2018/19 մրցաշրջանում նա իր նորամուտն է նշել «Արարատի» գլխավոր թիմի կազմում՝ մասնակցելով Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 հանդիպման:
Նախորդ երկու մրցաշրջաններում Վոլոդյա Սամսոյանը հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում իր փորձը հարստացնելով ևս 42 խաղով:
Վոլոդյա Սամսոնյանը նաև 7 հանդիպման է մասնակցել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում: