Շվարցենեգերը պատմել է իր հոր նացիստական անցյալի մասին
Առնոլդ Շվարցենեգերը վավերագրական ֆիլմում խոստովանել է, որ իր հայրը նացիստական կուսակցության անդամ է եղել, կռվել է Ստալինգրադի ճակատամարտում և բռնության է ենթարկել իր որդիներին։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 8-ին, հայտնել է Independent-ը։
Շվարցենեգերի հայրը՝ Գուստավ Շվարցենեգերը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական կուսակցության անդամ է եղել և վիրավորվել Ստալինգրադի ճակատամարտում, որտեղ նա մնացել է փլատակների տակ, պատմել է դերասանը։
Բացի այդ, Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ պատերազմից հետո հայրը սկսել է դաժանաբար վերաբերվել իրեն ու եղբորը։
«Երեք օր փլատակների տակ է անցկացրել, այդ ամենի հետ մեկտեղ նրանք պարտվել են պատերազմում։ Նրանք այնքան ընկճված են գնացել տուն: Ավստրիան կոտրված մարդկանց երկիր էր», – մեջբերել է հրատարակությունը դերասանի խոսքերը հոր դաժանության պատճառների մասին։
Շվարցենեգերը նաև հավելել է, որ իր ավագ եղբայրը, ով հարբած վիճակում մահացել է ավտովթարից, սկսել է խմել հենց այն պատճառով, որ չի կարողացել գլուխ հանել հոր դաժան վերաբերմունքից։
«Մեր դաստիարակությունը օգտակար էր ինձ նման մեկին, ով ներքուստ շատ ուժեղ էր և վճռական, բայց եղբայրս ավելի փխրուն էր», – Առնոլդ Շվարցենեգերի խոսքերն է մեջբերել Independent-ը: