Ուրախ եմ վերադառնալ Ադրբեջան. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար
Ուրախ եմ վերադառնալ Ադրբեջան: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հետաքրքիր հանդիպումներ են այսօր և անհամբերությամբ վաղը լավ քննարկումների ենք սպասում»,- նաև գրել է նա։
Նշենք, որ մինչ այդ Կլաարն այցելել էր Հայաստան։