Ես ինձ երջանիկ չէի զգում վերջին երկու տարիներին․ Մեսսի
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով հայտարարել է «Ինտեր Մայամի» տեղափոխվելու մասին, խոստովանել է, որ իրեն երջանիկ չի զգացել ՊՍԺ-ում խաղալիս, որտեղ հարձակվողն անցկացրել է վերջին երկու մրցաշրջանները։
«Փարիզում անցկացրած այս երկու տարին ազդե՞լ են իմ որոշման վրա։ Մասամբ այո։ Ես ինձ երջանիկ չէի զգում։ Չէի վայելում կյանքը։ Սա ազդեց իմ ընտանեկան կյանքի վրա, ես քիչ ժամանակ անցկացրեցի երեխաների հետ:
Խաղալով այստեղ՝ ես նրանց շատ ավելի քիչ բան տեսա, քան Բարսելոնայում։ Մենք հազվադեպ էինք ինչ-որ բան անում միասին: Որոշումն էլ սրա հետ է կապված՝ որպեսզի ավելի հաճախ տեսնեմ ընտանիքս, երեխաներիս, վայելեմ ընտանեկան առօրյան։
Ինձ բախտ վիճակվեց հասնել ամեն ինչի ֆուտբոլում, և այժմ որոշումները մի փոքր դուրս են սպորտից, որը դեռ հետաքրքրում է ինձ, բայց ընտանիքը շատ ու շատ ավելին է նշանակում»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Մեսսիին մեջբերում է Mundo Deportivo-ն։