Հուրգադայում շնաձկան հարձակման պատճառով ռուս զբոսաշրջիկ է մահացել
Հուրգադայում շնաձկան հարձակման պատճառով ռուս զբոսաշրջիկ է մահացել՝ հայտնել է Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոսը։ Լրատվամիջոցները գրում են, որ շնաձուկը հարձակվել է ջրում գտնվող զույգի վրա, կինը փրկվել է, սակայն տղամարդը մահացել է:
Հյուպատոսության տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ին Dream Beach ափի տարածքում:
Դիվանագիտական առաքելությունը Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է արել լողալիս զգոն լինել, հետևել Եգիպտոսի իշխանությունների սահմանած արգելքներին և փրկարարների ազդանշաններին: