Նեյմարը կարող է վերադառնալ Բարսելոնա
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը շարունակում է տարբերակներ փնտրել թիմն ուժեղացնելու համար՝ արգենտինացի Լիոնել Մեսսիի տրանսֆերի ձախողումից հետո, ով տեղափոխվել է «Ինտեր Մայամի»։
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» նպատակը որևէ աստղային խաղացողի հետ պայմանագիր կնքելն է: Տարբերակներից մեկը Նեյմարն է։ Այնուամենայնիվ, 31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը և այն պայմանները, որոնք ՊՍԺ-ն կարող է առաջադրել նրա տրանսֆերային գործարքում, նվազեցնում են տեղափոխության հնարավորությունը:
Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: