Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Վաշինգտոնում հանդիպման հետաձգումը
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպման հետաձգումը: «Հանդիպումը սպասվում է մոտ ժամանակներս։ Որպես կանոն, գոյություն ունի համակարգումն իրականացնող կազմակերպիչ երկրի կողմից հանդիպման ճշգրիտ ժամկետները հայտարարելու պրակտիկա»,-նշել է նա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում հանդիպումը հետաձգվել է։