Հունգարիան և Հունաստանն արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը
Հունաստանը և Հունգարիան ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի նիստում արգելափակել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի նոր նախագիծը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հաղորդել է Բելգիայի RTBF հեռուստաալիքը։
Ըստ հրապարակման՝ նշված երկրները պահանջում են ցուցակից հանել որոշ ընկերություններ, որոնք օժանդակում են Արևմուտքի պատժամիջոցները հաղթահարելու Ռուսաստանի ջանքերին։
Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է արդեն իսկ սահմանված սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին, ինչպես նաև դրան նպաստող երկրների դեմ միջոցներ ձեռնարկելուն:
Եվրոպացի որոշ դիվանագետներ Politico-ին հայտնել են, որ ԵՄ դեսպանները պատժամիջոցների առաջարկը կքննարկեն նաև հունիսի 14-ին: