Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները հունիսի 7-ին, ժամը 21.00-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող ուժեղացված ծառայության ժամանակ Բերդ-Ճամբարակ ճանապարհին կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի մի մեքենա, որը բարձված էր շուրջ 6 խմ փայտանյութով:
Բերդ համայնքի 40-ամյա բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ 37-ամյա համաքաղաքացու հետ «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել են ծառեր:
«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: