Ֆրանսիական Ալպերում զանգվածային դանակահարության հետևանքով մի քանի երեխա է վիրավորվել
Ֆրանսիական Ալպերում տեղի ժամանակով առավոտյան ժամը 9:45-ին քաղաքային լճի մոտ գտնվող զբոսայգում դանակով զինված տղամարդը հարձակվել է շուրջ 3 տարեկան մի խումբ երեխաների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին AFP-ին են հաղորդել իրավապահ մարմինների աղբյուրը և տեղի պաշտոնյաներից մեկը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանեն Twitter-ում գրել է, որ չարագործը ձերբակալվել է անվտանգության ուժերի արագ արձագանքման շնորհիվ:
Անվտանգության ուժերի աղբյուրը AFP-ին հայտնել է, որ վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ մեկնում է դեպքի վայր, իսկ խորհրդարանում պատգամավորները մեկ րոպե լռություն են պահել, երբ ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել հարձակման մասին: