Եթե խոսքը փողի մասին լիներ, ես կգնայի Սաուդյան Արաբիա․ Մեսսի
Հարձակվող Լիոնել Մեսսին բացահայտել է, թե արդյո՞ք փողը որոշիչ գործոն է եղել ակումբի ապագայի ընտրության հարցում:
Ավելի վաղ արգենտինացին հաստատել էր, որ պայմանագիր կկնքի «Ինտեր Մայամիի» հետ։
«Պատրա՞ստ էի անվճար խաղալ «Բարսելոնայում»: Ճշմարտությունն այն է, որ ֆինանսական հարցն ինձ համար երբեք խնդիր կամ խոչընդոտ չի եղել։ Մենք «Բարսելոնայի» չենք էլ քննարկել պայմանագիրը: Եղել է առաջարկ, բայց այն երբեք պաշտոնական չի եղել, գրավոր կամ ստորագրված առաջարկ չի եղել:
Կար մտադրություն, բայց մենք չկարողացանք առաջ գնալ և նույնիսկ պաշտոնապես չխոսեցինք գումարի մասին:
Եթե խոսքը փողի մասին լիներ, ես կգնայի Սաուդյան Արաբիա կամ մեկ այլ տեղ։ Կարծում եմ, Սաուդյան Արաբիայի առաջարկը մեծ գումար է, և ճշմարտությունն այն է, որ ես որոշում եմ կայացրել այլ պատճառներով: Ոչ փողի համար»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մեսսին Mundo Deportivo-ին տված հարցազրույցում: