Փարաքարում դանակահարություն է տեղի ունեցել
Հունիսի 3-ի գիշերը ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասն, որ ժամը 1-ին մոտ կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել Փարաքար գյուղի 23-ամյա մի բնակիչ:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին մոտ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մարտի 8-ի փողոցում վիճաբանել են տուժածն ու նրա 22-ամյա համագյուղացին, վեճը վերաճել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել:
Գիշերվա ժամը 3-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական բացատրություն:
Դատարանի հունիսի 5-ի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: