Քեյթ Միդլթոնի անձնական վարսահարդարը հեռացվել է աշխատանքից
Քեյթ Միդլթոնի ոճաբանը՝ Ջեյմս Փրայսը, հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ բացահայտվել են նրա անձնական էջերը Facebook և Twitter սոցիալական ցանցերում:
Պարզվել է, որ ոճաբանն իր էջերում տեղադրել է դքսուհու բազմաթիվ լուսանկարներ՝ թողնելով դրանք հասանելի բոլորի համար:
Թե ով կզբաղվի բրիտանական գահաժառանգի մոր վարսահարդարմամբ, առայժմ հայտնի չէ: