Ֆրանսիան առաջիկա ժամերին օգնություն կուղարկի Ուկրաինային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ` Վոլոդիմիր Զելենսկու հետ: Նա խոստացել է առաջիկա ժամերին օգնություն ուղարկել` կապված Կախովկայի ՀԷԿ-ի աղետի հետ: Այս մասին Մակրոնը նշել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Առաջիկա ժամերին մենք օգնություն կուղարկենք` ընթացիկ կարիքները բավարարելու համար»,- գրել է նա: