Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի պաստառին բեղեր նկարած 16-ամյա տղային
Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքների տարբեր հատվածներում փակցվել էին «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական պաստառները:
Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա մի տղա նրա վրա նկարել է Հիտլերի բեղեր։ Նրան է վերագրվում նաև պաստառի վրա հայհոյանքներ գրել։ Ոստիկանները պարզել են տղայի ինքնությունը և բերման են ենթարկել։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ անչափահաս տղան ցուցմունք է տվել և ասել, որ բեղերն ինքն է նկարել, բայց պաստառի տարբեր հատվածներում հայհոյանքներ չի գրել։
Նախագահին վիրավորելու մեղադրանքով վերհիշյալ տղան ձերբակալվել և ուղարկվել է Տարսուսի անչափահասների գաղութ։