Էրդողանն առաջարկել է Կախովկայի ՀԷԿ-ի հարցով հանձնաժողով ստեղծել Թուրքիայի, Ուկրաինայի, ՌԴ-ի և ՄԱԿ-ի մասնակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է միջազգային հանձնաժողով ստեղծել՝ Կախովկայի ՀԷԿ-ի վթարի հանգամանքները հետաքննելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:
«Թուրքիայի նախագահը հեռախոսով իր ուկրաինացի գործընկերոջը հայտարարել է, որ կարելի է Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԿ-ի, Թուրքիայի մասնակցությամբ հանձնաժողով ստեղծել Կախովկայի ՀԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետաքննության համար», - հայտնել է «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը նաև պատրաստակամություն է հայտնել դեր խաղալ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հասնելու գործում: