Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) խոսնակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին խորհրդարանում:
Քուրթուլմուշն ընտրվել է քվեարկության երրորդ փուլի արդյունքներով: Նրա թեկնածությունը պաշտպանել է 600 պատգամավորներից 321-ը: Երրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր հավաքել առնվազն 301 ձայն: