Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Ինտեր»-ի ընդհանուր խմբում
Միլանի «Ինտեր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր ակումբի մարզմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հայ կիսապաշտպանը վերականգնվել է վնասվածքից և մարզվել է ընդհանուր խմբում: Նա պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Միլան»-ի դեմ պատասխան խաղում և փոխարինվել էր խաղի 44-րդ րոպեին: