Թուրքիան ավարտել է հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո
Թուրքիան ավարտել է ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT հեռուստաընկերությունը:
«Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության A-400M ինքնաթիռը հաջողությամբ ավարտեց երկրորդ և երրորդ խմբի թռիչքները՝ 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարական գումարտակի տեղակայման շրջանակներում, որը ծառայելու է Կոսովոյում», - նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով Թուքիայի ազգային պաշտպանության նախարարությանը: